National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.02.2017
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Փետրվարի 7-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը եւ անդամներ Արամ Մանուկյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Կարեն Շահմուրադյանը հանդիպել են աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության խորհրդարանի ներկայացուցիչների հետ:

Սամվել Ֆարմանյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում եւ շնորհակալություն հայտնել շվեդ պատգամավորներին՝ միջազգային տարբեր հարթակներում հայկական պատվիրակությունների նախաձեռնություններին սատարելու համար: Պարոն Ֆարմանյանն ընդգծել է աշխարհում սկանդինավյան երկրների եւ հատկապես Շվեդիայի առաջատար դերը մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության տարածման գործում:

Նա հույս է հայտնել, որ շվեդ գործընկերները կհամագործակցեն նաեւ հաջորդ գումարման խորհրդարանի պատգամավորների հետ՝ ընդլայնելով համագործակցության եւ շփման շրջանակները:

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը բարձր է գնահատել ՆԱՏՕ ԽՎ-ում անհանդուրժողականության եւ այլատյացության դրսեւորումների դեմ Շվեդիայի պատվիրակության վարած քաղաքականությանը: Պարոն Պողոսյանն առաջարկել է շվեդ գործընկերներին ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի փախստականների ինտեգրման հարցերին առնչվող փորձի փոխանակմամբ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը երրորդ տեղն գրավում է աշխարհում՝ սիրիացի փախստականներին ապաստանելու առումով:

Թեւան Պողոսյանն առաջարկել է աշխուժացնել համագործակցությունը երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում:

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը, կարեւորելով Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանության եւ հատկապես դեսպանի աշխատանքը, անդրադարձել է երկու երկրների միջեւ մշակութային կապերի խորացմանը՝ ընդգծելով, որ մշակութային կապերը եւ իրականացվող բազմազան ծրագրերն իսկապես կնպաստեն բոլոր բնագավառներում համագործակցության ընդլայնմանը:

Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է պատվիրակության անդամներին: Նա, կարեւորելով եվրոպական հարեւանության քաղաքականությունը, նշել է, որ նպատակ ունեն այցելելու տարածաշրջանի երկրներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան: Պարոն Ֆորշլունդը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը՝ համարելով այն ազգերի շփման լավագույն ձեւաչափերից մեկը:

Հաջողություն մաղթելով առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ Քեննեթ Ֆորշլունդը հույս է հայտնել հանդիպել եւ համագործակցել հայ պատգամավորների հետ նաեւ ապագայում:



13.05.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am